ԱՀԿ-ն Եվրոպային կոչ է արել ակտիվացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ջանքերն ու ավելի համարձակ գործողություններ կիրառել կորոնավիրւոսի տարածումը կանխելու համար, հաղորդում է CNBC-ը:
Երեքշբաթի օրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 185 000 դեպք, մահացել է 7330 մարդ:
Եվրոպան COVID-19-ի բռնկման էպիկենտրոն է դարձել: Իտալիայում գրանցվել է վարակման 28 000 եւ մահվան 2158 դեպք:
ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է եռապատկեն իրենց ջանքերը կորոնավիրուս տարածումը կանխելու համար:
«Բոլոր երկրները պետք է համարձակ գործողություններ ձեռնարկեն վիրուսը տարածումը կանգնեցնելու համար»,- հավելել է նա:
ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միջոցների համալիր ձեռնարկել, որոնք հիմնված են տեղի իրավիճակի վերլուծության վրա: Կլյուգեն նշել , որ չկա կորոնավիրուսի բուժման համար միասնական մոտեցում:




























