Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները վիրահայ համայնքի նախագահի հետ միասին բաց նամակ կուղարկեն խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին` կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ապրիլի 22-ին Թբիլիսիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկոյին այս մասին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը:
«Եկել է ժամանակը, որպեսզի այդ հարցը խորհրդարանում դրվի քննարկման»,- հավելեց պատգամավորը:
Նշենք, որ օրեր առաջ էլ Վրաստանի հայեր միությունը դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին, որին միացել է նաեւ Վրաստանի հայ ուսանողների միությունը եւ եւս 6 այլ կազմակերպություններ, կոչ անելով հանդես գալ Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող պաշտոնական հայտարարություններով:



























