ՀՀ ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հանրային դասերի» առաջին օրվա դասացուցակը: Նախարարը նշել է youtube-ի էջի հասցեն եւ այն դասաժամերն ու առարկաները, որոնք մատուցվելու են աշակերտներին:

«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն  էջում, գրել է Արայիկ Հարությունյանը։