Հանրային սնունդ, հյուրանոցային տնտեսություն եւ զբոսաշրջություն ոլորտներում տնտեսվարողների թիվը 3851 է, որոնք 2019-ին բոլորը միասին բյուջե են վճարել 10-12 մլրդ դրամի հարկ: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Հիմա եթե համարենք, որ նրանց 30-40 տոկոսը հարկեր վճարելու դժվարություններ ունեն եւ նրանց համար հարկերը վճարելու հետաձգման արտոնություն կիրառվի, դա շատ ավելի նվազ օժանդակություն է, քան այն 25 մլրդ դրամի օժանդակության փաթեթը, որ կառավարությունը տրամադրելու է փոքր ու միջին բիզնեսին: Մենք ընտրել ենք հասցեական սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման կիրառման մեխանիզմները: Մենք կարծում ենք, որ այս մեխանիզմները շատ ավելի արդյունավետ ու գործուն են, քան հարկերի վճարումը հետաձգելը: Դրանք շատ անհետաքրքիր օժանդակության ձեւեր են»,-ասաց նա:




























