Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է երեքի, հինգշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Կոջան հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում հասել է 191-ի, 2-ը մահացել են։

Նա հավելել է, որ վիրուսից մահացածներից մեկը 79-ամյա գեներալ Այտաչ Յալմանն է՝ Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Աշխարհում վարակված է արդեն ավելի քան 207 000 մարդ՝ 166 երկրներում, ավելի քան 8600 մարդ մահացել է։