Հաստատվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը։ Այդ մասին որոշումն այսօր՝ մարտի 19–ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նախագահելու է խորհուրդը։ Խորհրդի կազմում ընդգրկված են  21 հոգի՝  նախարար, փոխնախարար, պատգամավոր, լրագրող եւ  ՀԿ-անդամ։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչներն ընտրվել են մրցութային կարգով։

Կազմի մասին որոշումը՝ հետևյալ հղումով։