Հաագայում, ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը կազմակերպել է ջահերով երթ, որին մասնակցել են մի քանի հարյուր ցուցարարներ:
Երթի մասնակիցները, կրելով եւ վանկարկելով «Ո’չ մարդասպաններին Եվրամիությունում», «Թուրքիա, 24 ապրիլի, 1915թ. . 1,5 միլիոն հայեր եղեռնի ենթարկվեցին» ու երգելով հայրենասիրական երգեր քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն, որի դիմաց, որպես խարան, այրել են 1915 պատկերով դրոշը:



























