Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` ապրիլի 24-ին ԲՀԿ Շիրակի մարզային կառույցների ղեկավարները եւ մարզը ներկայացնող պատգամավորներ` Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, Մարտուն Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի գլխավորությամբ այցելել են Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանն իր խոսքում նշել է, որ ժամանակակից Թուրքիան համամարդկային արժեքներից խոսելուց առաջ պետք է ազատվի ցեղասպան պետություն լինելու խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Ցեղասպանությունը:





























