Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին` գահակալության վեցերորդ տարեդարձի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր ուղերձում, մասնավորապես, ասել է.
«Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի հետ ձեւավորված երկխոսությունը՝ ակնկալելով, որ մեր երկկողմ համագործակցությունը հետագայում եւս շարունակաբար կզարգանա եւ կամրապնդվի:
Մաղթում եմ, որ այս անհանգիստ ժամանակաշրջանում աշխարհում արդարության եւ խաղաղության կերտմանը, ինչպես նաեւ համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները կայացման բարեհաջող հանգրվան գտնեն»:




























