Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մեծ երթ է կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Երթն սկսվել է Ազատության հրապարակից, եւ այս պահին շարժվում է Օրբելի փողոցով:
Երթը գլխավորում են Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների առաջնորդները`«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ այլոք: Երթին ամսնակցում են նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Մարզահամերգային համալիրի մոտ երթին կմիանա նաեւ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Երթի մասնակիցները «Ոչ՝ Ցյուրիխյան ուրացմանը», «Ոչ՝ պատմական հանձնաժողովին» գրությամբ պաստառներ եւ Հայաստանի դրոշներ են տանում։





























