Ռուսական հայտնի «Տուն-2» ռեալիթի-շոուի նկարահանման հրապարակում միջադեպ է եղել: Կիարկի` ժամը 6-ի սահմաններում պայթուցիկ սարք է պայթել: Դա տեղի է ունեցել, երբ անհայտ սարքին են մոտեցել երկու պահակները:

Պայթյունի արդյունքում տղամարդկանցից մեկը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, մյուսին օգնություն է ցուցաբերվել: Հեռուստաշոուի նկարահանման հրապարակում տեղի ուենցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել:

Իրավապահ մարմիններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ արդեն հայտնի է կասկածյալը, ով ժամանակին սպառնում էր նախագծի անդամներից մեկին` Վլադ Կադոնային:

THT հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպը չի ազդի նախագծի հետագա ճակատագրի վրա: