Արտասահմանյան մամուլը, մասնավորապես, ամերիկյան լրատվական գործակալություններն ու կայքերը մեկնաբանել են Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը:
Բոլոր լրատվամիջոցները նշում են, որ Օմաբան խախտել է նախընտրական խոստումը: Այսպես`«Associated Press» գործակալության հրապարկումը վերնագրվել է «Օբաման նորից հայերի կոտորածները ցեղասպանություն չհամարեց»:
ABC news-ի կայքում տեղադրված հոդվածում թղթակից Ջեկ Տապերը հիշեցնում է, որ դեռ 2006 թ-ին Օբաման ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին քննադատել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանին «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար պաշտոնանկ անելու համար: Լրագրողը նշում է, որ նախագահը միշտ շատ ուշադիր է բառերի ընտրության հարցում: Նա օգտագործում է «սարսափելի կոտորածներ» արտահայտությունը, բայց երբեք չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը:
Օբամայնի այդ հատկանիշը նկատել է նաեւ «USA Today» թերթի թղթակիցը` նշելով, որ նախագահը «նորից զգուշորեն ներթափանցեց Հայաստանի եւ Թուրքիայի պատմական վեճի մեջ, բայց, միեւնույն է, քննադատվեց»:




























