Տոկիոյում ապրիլի 24 –ին հանրահավաք է անցկացվել ընդդեմ ատոմային էներգիայի:

Հանրահավաքի մասնակիցները պահանջել են երկրում փակել բոլոր ատոմակայանները, որոնք կառուցված են առանց երկրաշարժերից եւ ցունամիներից պաշտպանված լինելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  Նրանք կառավարությանը եւ ТЕРСО ընկերությանը կոչ են անում անցնել էներգիայի այլընտանքային միջոցների:

«Պաշտպանեք երեխաներին Ֆուկուսիմայի ճառագայթումից», - վանկարկել են հավաքվածները` անցնելով «Ֆուկուսիմա -1» ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերության գլխավոր գրասենյակի մոտով:

Հանրահավաքին, կազմակերպիչների տվյալներով,  մասնակցել է մոտ  4500 մարդ: