Բահրեյնում 7 ցուցարար մահվան է դատապարտվել անկարգությունների ժամանակ երկու ոստիկանների սպանության համար: Այդ մասին հայտնել են ռազմական դատարանի ներկայացուցիչները:
Նշվել է, որ ընդդիմության ներկայացուցիչները «հատուկ» են հարձակվել իրավապահների վրա, ինչն էլ առավելագույն պատժաչափ է նախատեսում: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Բահրեյնում գործող իշխանության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունեում 2011թ. փետրվարից: Երկրի շիա մեծամասնությունը դժգոհ է կառավարող սուննի փոքրամասնությունից:



























