Քուվեյթի կառավարությունը Լիբիայի ազգային անցումային խորհրդին մոտ 180 մլն դոլար է հատկացրել:  Խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը Քուվեյթի էմիր Սաբահ ալ Սաբահի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ միջոցներն ապստամբներին կօգնեն վճարել աշխատավարձի մի մասը:  «Մեզ շտապ օգնություն է անհրաժեշտ», - ընդգծել է նա, գրում է Lenta.ru-ն:

Քուվեյթն ապստամբներին նաեւ հումանիտար օգնություն է խոստացել: Միաժամանակ պաշտոնական Քուվեյթը դեռեւս ձեռնպահ է մնում լիբիական ընդդիմադիր կառավարությունը ճանաչելուց : «Ճանաչումը երկրորդական հարց է», - փոխարենը պարզաբանել է անցումային խորհրդի ներկայացուցիչը: