Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը հայտարարել է, թե հրաժարական կտա միայն երկրում ընտրություններից հետո: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 24-ին ВВС-ին տված հարցազրույցում:

«Արեւմտյան առաջնորդներն ինձ կոչ են անում անհապաղ հրաժարական տալ, սակայն այս պահին ես չեմ տեսնում մեկին, որին կարող եմ հանձնել իշխանությունը: Իմ հաջորդի անունը կորոշվի համաժողովրդական քվերակությամբ: Իշխանության փոխանցումը պետք է իրականացվի բացառապես ընտրությունների եւ հանրաքվեների հիման վրա», - ասել է Սալեհը:

Նա նշել է, որ չի ցանկանում որեւէ ընդհանուր բան ունենալ խռովարարների հետ, որոնց միակ նպատակը պետական հեղաշրջումն է:

«Ես երկրում քաոս չեմ հանդուրժի: Նոր ղեկավարը պետք է ընտրվի ժողովրդավարական ճանապարհով», - հայտարարել է Սալեհը` պատրաստակամություն հայտնելով հրավիրել նաեւ միջազգային դիտորդների: