Նիգերիայում ապրիլի 16-ին կայացած ընտրություններից հետո ավելի քան 500 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ընտրություններում հաղթել էր գործող նախագահ, հարավցի քրիստոնյա Գուդլակ Ջոնաթանը:
Հուզումների օջախը ներկայումս գտնվում է երկրի հյուսիսում, որը պաշտպանում է Ջոնաթանի մրցակից, մահմեդական Մուհամադ Բուխարիին, ով ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Ընտրությունների արդյունքներից դժգոհությունները երկրում անկարգությունների, հարավցիների եւ հյուսիսցիների միջեւ բախումների պատճառ էին դարձել:



























