Եգիպտոսի իշխանությունները որոշել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին տեղափոխել Կահիրեի բանտային հոսպիտալ: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մահմուդը:

Նա նշել է, որ բժիշկները Մուբարաքի առողջությունը բավարար են գնահատում նման հաստատությունների համար:

Հաղորդվում է, որ առաջիկայում հետաքննիչների խումբը կմեկնի արտասահմանյան երկրներ, որտեղ կարող են պահված լինել նախկին նախագահի ակտիվները:  Բացի այդ, ձերբակալված են նաեւ Մուբարաքի երկու որդիները, որոնք նախօրեին հրացաքննվել են`պարզելու համար նրանց դերը զանգվածային բողոքի ակցիաների ճնշման գործում: