ՆԱՏՕ-ի օդուժը ապրիլի 25-ին հարվածել է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի նստավայրի` Տրիպոլիում գտնվող Բաբ-էլ-Ազիզիայի ուղղությամբ: Երեք շինություն լուրջ վնասվել է: Նստավայրի վրա ընկել են երկուսից չորս պայթուցիկ կամ հրթիռ: 45 մարդ ստացել է մարմնական վնասվածքեր, որոնցից 15-ի վիճակը ծանր է: Շինություններից մեկի տանիքը, որոնցում Քադաֆին խորհրդակցություն է անցկացրել, փլուզվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիայի իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հարվածի թիրախը եղել է Քադաֆին: ՆԱՏՕ-ի օդուժը մեկ անգամ չէ, որ հարված է հասցնում Քադաֆիի նստավայրին:




























