Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն ապրիլի 25-ի առավոտյան կարճ այցով ժամանել է Բաքու։

Քեյդենաուի պաշտոնական հանդիպումները նախանշված են ապրիլի 25-ին։ Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության հեռանկարներ, գրում է Trend-ը։

Նշենք, որ Քեյդենաուն ապրիլի 27-ին կայցելի Վրաստան, իսկ հաջորդ շաբաթվա վերջին կաճաժամկետ այցով՝ Հայաստան։ Երեւանում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։