Ալթայի երկրամասի նահանգապետն ապրիլի 22-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության տարելիցին։ Ալեքսանդր Կարլինը նշել է, որ Հայոց ցեղասպանության օրը խորհրդանշական նշանակություն ունի։ «Այդ ամսաթիվը գիտի յուրաքանչյուր հայ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում սա, երեւի, հայերի հանդեպ իրականացված ամենադաժան եւ զանգվածային ցեղասպանությունն է եղել»: Նրա խոսքով, անհրաժեշտ է բնակցությանն առավել լայնորեն տեողեկացնել նմանօրինակ պատմական տարեթվերի մասին։

2002 թվականի մարդահամարի տվյալներով, Ալթայում 8105 հայ է ապրում։ Սակայն հայ համայնքի առաջնորդները, հաշվի առնելով նաեւ խառնամուսնություններից ծնված երեխաներին, նշում են, որ երկրամասում ապրում է 35-40 հազար հայ։