Արարատ քաղաքում ապրիլի 24-ին ժամը 10:45-ին միմյանց են բախվել Volkswagen Golf եւ Grand Cheroki ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 32-ամյա Արթուր Ասատրյանը, ով աշխատում է «Անի» ՍՊԸ-ում որպես մենեջեր, վարելով Volkswagen Golf մակնիշի 08 ԼՍ 165 համարանիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում Աղբյուր Սերոբ եւ Չարենց փողոցների խաչմերուկում բախվել է 34-ամյա Մհեր Գրիգորյանի վարած Grand Cheroki (ՋԻՊ) մակնիշի 05 ԼՏ 570 ավտոմեքենային, որի հետեւանքով Volkswagen-ում գտնվող անչափահաս ուղեւոր Գ. Ասատրյանը տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:
Մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ: Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:



Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























