Աֆղանստանի Քանդահար քաղաքի բանտից փախել են 476 բանտարկյալներ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Փախուստը կազմակերպելու համար դատապարտյալները մի քանի հարյուր մետրանոց թունել են փորել, որով էլ լքել են բանտի տարածքը: Աֆղանստանի իշխանությունները չեն բացահայտում փախուստի մանրամասները:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե բանտից բոլոր փախածները եղել են թալիբներ:

2008թ. հունիսին Քանդահարի բանտից փախել էին մոտ 1150 բանտարկյալներ: Այն ժամանակ բանտը գրոհով վերցրել էին «Թալիբան» շարժման գրոհայինները, ձերբակալվածներից 400-ը թալիբներ էին: Գրոհի ժամանակ զոհվել էին 15 պահապաններ: