Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ալի Շահինը դժգոհ է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ապրիլի 24-ի Օբամայի ելույթից։

«Այն, որ յուրաքանչյուր տարի մի քանի երկրների խորհրդարաններ օրակարգ են ներառում հայկական հարցը, ես դա սկսում եմ դատապարտելի համարել։ Պատմությամբ թող պատմաբանները զբաղվեն, քաղաքական գործիչները չեն կարող գրել եւ վերլուծել պատմությունը»,- հայտարարել է նա, հաղորդում է TRT-russian-ը։

Նշենք, որ եթե թուրքերը դժգոհ են Օբամայի ճառից, ապա ԱՄՆ-ի հայ համայնքը դժգոհ է դրա բովանդակությունից։ Բանն այն է, որ ԱՄՆ նախագահը, հակառակ իր նախընտրական խոստման, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի դեմ ոճրագործությունն այդպես էլ ցեղասպանություն չէր անվանել՝ օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը։