Մերձավոր Արեւելքն ու Կովկասը գերակա տարածաշրջաններ են աշխարհի համար, բայց այն փաստը, որ մահմեդական Թուրքիան փորձում է ներկայացնել իրեն որպես ժողովրդավարական երկիր, բազում խնդիրներ է հարուցում: Այդ մասին Երեւանում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողովին հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Վլադիմիր Գուտորովը:

Ընդ որում, նա շեշտել է, թե Հայաստանը եվրոպական տիպի երկիր է, ուստի եվրոպական շատ երկրներ աջակցում են Հայաստանին ղարաբաղյան հարցում, նաեւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ադրբեջանին, ըստ գիտնականի, ակտիվորեն աջակցում է Անկարան: