Իտալիայում բուժքույրն ինքնասպան է եղել ծանր սթրեսի հետեւանքով, որն առաջացել էր նրա՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, գրում է TMZ-ը։

34-ամյա Դանիելա Տրեցին բուժել է հիվանդներին Լոմբարդիա շրջանի հիվանդանոցներից մեկում։

Նշվում է, որ երիտասարդ կինն ինքնասպան է եղել հիվանդության պատճառով տնային կարանտինում անցկացնելուց երկու շաբաթ անց։

Աղբյուրը նշում է, որ Տրեցին ընկճված էր կասկածով, որ կարող էր կորոնավիրուսով վարակել իր հիվանդներին։

Ներկայում անցկացվում է հետաքննություն, պարզվում են Տրեցիի մահվան բոլոր հանգամանքները։