Տվերում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ձերբակալված բոլոր 23 անձինք ազատ են արձակվել: Հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները գիշերն անցկացրել էին ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»;

Նշենք, որ ապրիլի 24-ին Սիլիկատի գործարանի մոտ փոխհրաձգություն էր եղել, որին մասնակցել էին հայ եւ ադրբեջանցի մոտ 60 երիտասարդներ: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 անձ, 23-ին ձերբակալել էին: Միջադեպի պատճառը Հայոց ցեղասպանության օրը ադրբեջանցիների կողմից թուրքական դրոշների թափահարումն էր: