Կոտ դ` Իվուարի խոշորագույն` Աբիջան քաղաքում, երկրի նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների դեմ օպերացիա է իրականացվում:

Ամենալարված իրավիճակն ստեղծվել է քաղաքի հյուսիս-արեւմտյան Յոպուգոն շրջանում, որտեղ ծանր զենք է գործի դրվել: Քաղաքի այդ հատվածում պարեկություն են իրականացնում  Գբագբոյին հավատարիմ մարդիկ: Վերջին մի քանի օրվա ընթացքում քաղաքում նաեւ պայթյուններ են եղել, գրում է Lenta.ru-ն:

Քաղաքի մեկ այլ շրջանում ` Աբոբոյում, մարտեր են տեղի ունենում: Քաղաքի այդ հատվածը գտնվում է Գբագբոյի նախկին կողմնակից Իբրահիմ Կուլիբալիի վերահսկողության ներքո: Վերջինս Կոտ դ` Իվուրաի իշխանությունից պահանջում է ճանաչել իր դրեը Գբագբոյին տապալելու հարցում: