Սիրիայի Դարաա քաղաքում, որտեղ ապրիլի 25 -ի առավոտյան զորքեր եւ ծանր զրահատեխնիկա է մտցվել, զոհվել է առնվազն 25 մարդ:

Չդադարող հրաձգության պատճառով հնարվոր չէ մոտենալ զոհվածներին, հարազատները կարողացել են տանել նրանցից միայն յոթի մարմինները, գրում է Lenta.ru-ն:

Ապրիլի 25 -ի առավոտյան Դարաա է մտցվել է  3-5 հազար զինվորական,  ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քաղաքի կենտրոնում տանկերի եւ տանիքներին դիպուկահարների առկայության մասին: Քաղաքում անջատվել է էլեկտրաէներգիան, հեռախոսային կապը:

Սիրիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ զորքերը Դարաա մտցվել են «քաղաքացիների օգնության խնդրանքին ի պատասխան»: Ինչպես հեռուստատեսությամբ հայտարարել է բարձրաստիճան զինվորականներից մեկը, քաղաքի բնակիչներն իրենց խնդրել են ազատել  «ծայրահեղական ահաբեկչական խմբերից»: