Իտալական ռազմաօդային ուժերը կմիանան Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին: Ինչպես հայտնել է վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին, երկիրը որոշել է արձագանքնել ՆԱՏՕ-ի համապատասխան կոչին:
Իտալական ռազմաօդային ուժերը կետային հարվածներ կհասցնեն լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցների ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 15-ին Իտալիայի նախարարների խորհուրդը դեմ էր հանդես եկել Լիբիայի ռմբակոծմանն Իտալիայի մասնակցությանը: Սական վերջին օրերին լիբիական մի շարք քաղաքներում, մասնավորապես` Միսուրատայում, ստեղծված իրավիճակը կառավարությանն ստիպել էր փոխել որոշումը:



























