Ալժիրի ընդդիմության շրջանում ավելի հաճախակի են դառնում երկրի ղեկավար, 1999թ-ից իշխանության գտնվող Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականի կոչերը:
Ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության եւ փոփոխությունների ազգային միավորում» կազմակերպության ղեկավար Ալի ալ Նուրը նախագահի հրաժարականը համարել է երկրում իսկական եւ արմատական փոփոխությունների իրականացման նախապայման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա հանրության ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ «ապրիլի 15-ի իր հեռուստաուղերձում Բուտեֆլիկան ֆիզիկապես թուլացած, զառամած, հիվանդություններից հյուծված մարդու տեսք ուներ, ով տեղ-տեղ խոսում էր հազիվ լսելի ձայնով»:



























