Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հարյուրավոր կողմնակիցներ Կահիրեում՝ հեռուստատեսության շենքի մոտ, ցույց են կազմակերպել՝ պահանջելով երկրի նախկին առաջնորդին վերականգնել իր պաշտոնում։

«Եգիպտացի ժողովրդի մեծամասնությունը գիտի, թե ով է Հոսնի Մուբարաքն իրականում, հիշում է եւ գնահատում այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսի եւ նրա ժողովրդի համար»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների հայտարարության  մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախկին  նախագահի կողմնակիցները նշել են, որ Մուբարաքը չպետք է կանգնի դատարանի առջեւ՝ ընդգծելով, որ նա պատասխանատվություն չի կրում այն խռովությունների համար, որոնք Եգիպտոսում սկսվել էին ուղիղ երեք ամիս առաջ։

Նախկին նախագահի կողմնակիցների կարծիքով, Մուբարաքը քաղաքական ասպարեզը պետք է լքի արժանապատվորեն՝ «գլուխը բարձր»։