Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, ով այցով գտնվում է Բաքվում, հանդիպել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, համագործակցության ընդլայնումը, համատեղ նախագծերն ու այլ հարցեր:
Կոբալիան ընդգծել է, որ Վրաստանը շահագրգռված է վրաց-ադրբեջանական հարաբերությունների ընդլայնմամբ` տրանսպորտի սեկտորի բոլոր` մասնավորապես, երկաթգծի եւ ավտոճանապարհների ոլորտներում:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի շինարարության հարցը, հաղորդում է APA-ն:





























