«ՉԻ»-ն անդրադարձել է ապրիլի 16-ին`ՀՀ ոստիկանի օրը «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վիտամին» ակումբում տեղի ունեցած միջադպին: «Այդ օրը հաղորդմանը հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ բարձրաստիճան ոստիկաններից սկսած մինչեւ շարքայինները։ «ՉԻ» տեղեկություններով, այդ օրը «Վիտամինի» տղաները մի հումորային իրավիճակ են բեմադրել, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մեկին եւ որոշում է տուգանել անբարեխիղճ վարորդին։ Վարորդը ծպտյալ ՀՀ ոստիկանապետն է լինում, որը որոշած է լինում այդպիսով ստուգել իր աշխատակիցների զգոնությունը։ Ոստիկանապետը խնդրում է իրեն չտուգանել՝ ասելով, որ ինքը ՀՀ մշակույթի նախարարությունից է։ Ճանապարհային ոստիկանը հարցերի միջոցով շուտով պարզում է, որ «վարորդը» մշակույթի հետ կապ ունի եւ «ակորդեոն» է նվագում։ «Հա, մեր նախարարն էլ ա ակորդեոն նվագում»,- ասում է ոստիկանը եւ ներելով «վարորդին»՝ նրան բարի ճանապարհ մաղթում։
Հաղորդման նկարահանումից հետո ՀՀ ոստիկանությունից զանգահարում են «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ խնդրել-պահանջելով որեւէ դեպքում հումորային այդ կոմիքսը եթեր չտալ։ Հաղորդումը, բնականաբար, եթեր է հեռարձակվում՝ առանց այդ մանրապատումի»,-տեղեկացնում է թերթը։





























