Mercedes-Benz ընկերությունը կորոնավիրուսի պատճառով փոխել է իր լոգոտիպը, գրում է Motor-ը:

Լոգոտիպի աստղի չափերը փոքրացել են՝ դրանով ցույց տալով այն հեռավորությունը, որը մարդիկ պետք է պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար:

Ավելի վաղ իրենց լոգոտիպերը փոխել էին Audi-ն, Volkwagen-ը:

Այսօրվա դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 873,9 հազար դեպք, մահացել է 43,2 հազար մարդ: