Ճանապարհային ոստիկանության տեսուչի հագուստով խարդախները թալանել են Դոմոդեդովոյում ապրող Ղրղըզստանի քաղաքացուն` նրանից հափշտակելով 4.7 միլիոն դոլար եւ 12,3 ռուբլի:  Անհայտ անձինք, որոնց հագին եղել է  ճանապարհային ոստիկանության տեսուչների հագուստ, կանգնեցրել են «Տոյոտա»-ն, որի ղեկին եղել է Ղրղըզստանի քաղաքացին, եւ «Ֆոլկսվագեն» միկրոավտոբուսը, որում եղել են  տեղական պահակային ծառայության աշխատակիցները: Այս մասին հայտնել է իրավապահ համակարգի աշխատակիցներից մեկը:

Երբ երկու մեքենաները կանգնել են, նրանց է մոտեցել «Ֆոլկսվագեն» մակնիշի մեկ այլ միկրոավտոբուս, որից դուրս են եկել 8 անհայտ դիմակավորված անձինք: Սպառնալով ավտոմատ զենքով, նրանք ծեծի են ենթարկել տղամարդուն, հափշտակել  նրա մոտ եղած գումարն ու անհետացել: