«Գազպրոմը» լիարժեքորեն դուրս է եկել ճգնաժամից եւ Եվրոպայի համար նախատեսված գազի սակագինը կարող է բարձրացնել հազար խմ-ի համար մինչեւ 500 դոլարի։ Արդեն հիմա կարելի է ենթադրել, որ Եվրոպա գազի արտահանումը «Գազպրոմին»կարող է բերել լրացուցիչ 12 մլրդ դոլար։
«Գազի եվրոպական շուկան ռեկորդներ է սահմանում։ Օրինակ, ընթացիկ ապրիլին «Գազպրոմի» արտահանումներն ավելի շատ կլինեն, քան ձմռան ամիսներին, իսկ դեկտեմբերին գազի գինը կհամապատասխանի մեր երկարաժամկետ պայմանագրերով սահմանված գնին` 500 դոլարին: Կարծում եմ, դա վերջին ռեկորդը չի լինի, որ կտեսնենք այս տարի»,- ասել է Ալեքսեյ Միլլերը:
Ցուրտ ձմեռը, Լիբիայում տեղի ունեցող դեպքերը, որտեղ հուզումների հետեւանքով ամբողջությամբ դադարեցվել է գազի արտահանումը «կանաչ հոսք»-ով, երկրաշարժը Ճապոնիայում, օգնեցին «Գազպրոմին» վերականգնել իր սասանված դիրքերը տարածաշրջանում: Ճգնաժամի ժամանակ, եվրոպական շոիկայում «Գազպրոմի» բաժինը կրճատվել է 25-ից 23 տոկոսի:
Deutsche Bank AG-ի վերլուծաբանների հաշվարկներով, եվրոպական երկրներին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ 10 մլրդ խմ գազ: Այդ թվում 8 մլրդ խմ գազ պետք կլինի Իտալիային:
Անցած տարի «Գազպրոմը» Եվրոպա է արտահանել 139 մլրդ խմ գազ, ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 42,5 մլրդ դոլար:




























