Լեհ-բելառուսական սահմանից 300 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանցից մեկը երկու տարի առաջ արտաքսվել է Լեհաստանից:

Եվրամիության տարածք մտնելու երկրորդ փորձը, այս անգամ անօրինական ճանապարհով, նա կատարել է իր հորեղբոր որդու հետ:

Վրացիները սկզբում մեկնել են Մինսկ, այնուհետեւ` Բոլկովիսկ: Նրանք շարժվել են գիշերով եւ երբ անցել են փշալարի վրայով, համարել են, որ արդեն Լեհաստանում են: Սակայն, քիչ անց նկատել են սահմանապահ ջոկատին եւ հասկացել, որ սխալվել են, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Նախատեսվում է, որ Վրաստանի քաղաքացիներին Վրաստան կարտաքսեն եւ երեք տարով կարգելեն նրանց մուտքը Բելառուս: