Թուրք-վրացական սահմանը հատելիս վրացի սահմանապահները Թուրքիայի երկու քաղաքացու են ձերբակալել: Ինչպես «Կավկազ-Պրեսս»-ին հայտնել են Վրաստանի ոստիկանությունից, Յավուզ Թաթարին եւ Գուլադին Ալթունքային ձերբակալել են սահմանի Սարփիի տեղամասի մոտ, երբ նրանք փորձել են անօրինականորեն հատել սահմանը:

Ներկայումս ճշտվում են նրանց կողմից ապօրինաբար սահմանը հատելու պատճառները:

Ձերբակալվածներին տարել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-հետաքննչական դեպարտամենտ, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: