Որպեսզի իշխանությունները կամ ընդդիմությունը միջոցներ ձեռնարկեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձի դեմ, անհրաժեշտ է դեռ պարզել, մտադի՞ր է նա, ընդհանրապես, առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, պատգմավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ի պատասխան հարցի, թե արդյոք իշխանություններն ու ընդդիմությունը միջոցներ չե՞ն ձեռնարկում Քոչարյանի քաղաքականություն վերադարձը կանխելու ուղղությամբ:
«Ինչպես տեսնում եք, իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ամենատարրական հարցերում, էլ ուր մնաց խոսել Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձը կանխարգելելու ռազմավարության մասին: Մինչեւ նրանք պայմանավորվեն, նախագահական ընտրությունները կանցնեն: Բացի այդ, նախքան որեւէ միջոցներ ձեռք առնելը, դեռ պետք է ճշտել, մտադի՞ր է ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ իշխանության»,- հայտարարել է Զոհրաբյանը:



























