Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի հարակից տարածքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:     

ՊՆ սակրավորների, ԱԱ եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել եւ պարզվել է, որ ահազանգը կեղծ է: