Վրաստանի սահմանապահները հայ-վրացական սահմանը հատելու փորձ կատարելիս Հայաստանի մի քաղաքացի են ձերբակալել:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը` վկայակոչելով «Կավկազ-Պրեսս»-ին, Հայաստանի քաղաքացի Սիսակ Միաքյանը սահմանապահ ջոկատի կողմից ձերբակալվել է այն պահին, երբ փորձել է «Կարմիր կամուրջ» անցակետը շրջանցելոբ անցնել հայ-վրացական սահմանը:
ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-հետաքննչական դեպարտամենտը:




























