Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ուսումնական թռիչք կատարելու ժամանակ վայր է ընկել F-4 ռազմական մի օդանավ։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության 1-ին տակտիկական գլխավոր բազայում ուսումնական թռիչքի դուրս եկած F-4 ռազմական օդանավն օդ բարձրանալու ընթացքում անսարքության հետեւանքով վայր է ընկել։ 

Վնասվածք ստացած օդաչուն տեղափոխվել է հիվանդանոց։