Ճապոնիայում վարչապետ Սինձո Աբեի տուն ներթափանցելու փորձի համար կնոջ են ձերբակալել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտադիր ենք գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու կարեւոր անձանց անվտանգությունը»,- ասել է նա:

Kyodo հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին երեկոյան: Գործակալության տեղեկություններով՝ անհայտ կինը ներխուժել է Աբեի տան այգի: Վարչապետն այդ պահին տանն է եղել: