ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության պետ Լեոն Պանետտան մարտի վերջին գաղտնի այցելել է Թուրքիա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ԿՀՎ տնօրենի այցը համարվել է գաղտնի եւ թաքցվել է թուրք հասարակությունից։  Պանետտան Թուրքիայում անցկացրել է 5 օր, որի ընթացքում հանդիպել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի եւ կառավարության ներկայացուցիչների հետ։

Հայտնի  է դարձել, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է Լիբիայում եւ Սիրայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եւ PKK-ի հետ կապված խնդիրները։