Ըստ այս պահին եղած տեղեկատվության, Սիրիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն տուժել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Տիգրան Բալայանը:  Նշենք, որ Սիրիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների ստույգ թիվը հայտնի չէ` մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար մարդ: Շատերն ունեն երկքաղաքացիություն:

Հայտնի է, որ այս պահին Սիրիայում ուսանում են Հայաստանից մեկնած մոտ երեք տասնյակ ուսանողներ: Սիրիայում կա նաեւ  Հայկական մեծ համայնք:

Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսներին Սիրիայում տեղի են ունենում հակակառավարական զանգվածային ակցիաներ: