Երեւանի տարեց բնակիչը ածելիով հարձակվել է խորթ դստեր վրա: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Հարձակումը կատարվել է սպանելու նպատակով: Կնոջը փրկել է նրա 19-ամյա դուստրը:
Տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ տուժած կնոջը տեղափոխել են հիվանդանոց` նախաբազկի, դաստակի եւ կոպի կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























