Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ապրիլի 26-ին նամակ են ստորագրել Շենգենյան համաձայնագրի առանձին դրույթներ փոխելու առաջարկներով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ինչպես Իտալիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտնել է Նիկոլա Սարկոզին, ուղերձի պատճեններն ուղարկվել են Եվրամիության երկրների առաջնորդներին: Սիլվիո Բեռլուսկոնին ընդգծել է, թե նամակում առաջարկներ են` կապված բացառապես գաղթականների հոսքի հետ:

Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդներն առաջարկում են Շենգենյան համաձայնագիր ստորագրած երկրներին որոշակի պայմաններում սահմանային վիզային վերահսկողություն սահմանել: Ըստ փաստաթղթի, պետությունը հնարավորություն ունի կարճ ժամկետով վերահսկողություն սահմանել, եթե դա անհրաժեշտ է ազգային անվտանգության եւ հանրային կարգի պահպանման համար: