Լիբիայի իշխանություններն ապրիլի 26-ին դիմել են Ռուսաստանին` կոալիցիայի գործողությունները քննարկելու նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով: Լիբիական կողմը կոալիցիայի  գործողությունները համարում է արեւմտյան ագրեսիա:

Լիբիական իշխանությունները խնդրել են հրավիրել նաեւ Աֆրիկյան միության արտակարգ նիստ: Լիբիայի արտգործնախարար Աբդել Ատի Օբեյդին կոալիցիայի  ռազմական գործողությունները համարել է գաղութարարության նոր փորձ, եւ հասկացրել է, որ նման գործողություններից պետք է զգուշանան աֆրիկյան բոլոր պետությունները:

Միաժամանակ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցի Լիբիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանաձեւին, եթե փաստաթղթում նկատի բռնության հետագա կիրառման նախադրյալներ: