Ռուսաստանի նախագահի ապագա թեկնածուները արտասահմանից աջակցության կարիք չունեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի նախագահի թեկնածուներին անհրաժեշտ է ռուս ժողովրդի աջակցությունը», – ասել է Պուտինը` մեկնաբանելով  թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ իրեն ուղղված կոչերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ  թե վարչապետ Պուտինը չէին բացառել 2012 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը: